понедельник, 28 марта 2011 г.

Հոգեցնոր մտքեր 2


Երկար-բարակ
Կարճ ու հաստ
Մեկ-մեկ ուշացող
Մեկ-մեկ հանճարեղ
Մեկ-մեկ խիստ իմություն մտքեր…….
Եկեք շուտ-շուտ
Հաճախակի
Հավեսով
Հեշտությամբ
Երթուղայինում
Զուգարանում
Իմ ու իմ մտքում
Եկեք  որ գրեմ
Պես-պես  բանաստեղծանմաններ
Իմ պեսությունը հասկանալու համար ….

Հոգեցնոր մտքեր 1


Ես ` հոգեխանգարված
Ես ` անվերջանալի անմտությամբ  օժտված
Ես` ոչինչ ժամանակին չհասցնող
Քայլում եմ   խեղաթյուրված աղջկականությամբ
Խոսում եմ  մեկ-մեկ արագ  ու համոզված , մեկ-մեկ…
Հաճախ չեմ խոսում , բայց չեմ էլ լռում :
Ես ` բոլորին հավատացնող , որ կփոխվեմ
Ես էլ ես չեմ :

среда, 23 марта 2011 г.

Իր տեսակի մեջ առաջին հանդիպում...մի տեսակ չստացված օրից , բայց ստացված մտքեր...


Այսօր ես որոշել էի աղջկա դեր խաղալ : Ամսագրերից պեղեցի աղջկական բոլոր հմտությունները  : Կարդում էի ընկերուհուս հետ : Կարդում էի այնքան հետաքրքրությամբ, որքան երևի չէի կարդացել Մարկես , որին իմ կարդալ չսիրող կարգավիճակում էլ պաշտել եմ : Չէի կարդացել այդքան հետաքրքրությամբ Անի Մաղաքյան, որի գրքի շնորհիվ ես սկսեցի կարդալ : Որի տողերի մեջ ես իմ ապրածն էի տեսնում : Ապրած , որը այնքան հեռու է այսօրվանից :
Այսօր ես պատրաստվում էի հանդիպել մեկի հետ….մեկի հետ ով տարբերվում էր բոլոր տղաներից միայն նրանով , որ այսօր ես պատրաստվում էի հանդիպել ՆՐԱ հետ …
Բնականաբար խոսեցինք….քաղաքականություն , հարուստ խավ….ու այնպիսի թեմաներ , որ կխոսեին երկու տղամարդ , որոնք դրսում էին , որովհետև տանից դուրս են եկել մաքուր օդի…Կարող էին նաև խոսել  թղթախաղ խաղալուց….
Իսկ մենք նստած էինք….պիցցան համեղ էր , իսկ ես սոված….դու պատրաստվել էիր հատուկ, իսկ ես զգացի դա : Նոր փայլփլված կոշիկներդ ,   կոկիկ (չնայած էս բառը չեմ սիրում )հագուկապդ  փսփսաց :  Դե ես էլ նենց ոչինչ պատրաստվում էի….ինչ-որ շպարվում էի առաջին անգամ ….ինչ-որ հայելու մեջ հազար ու մի միմիկա էի փորձում ավելի գեղեցիկ թվալու համար …….ինչ-որ հանդիպում……..
Հիմա ով ոնց , բայց ես նահանջում եմ ծաղրածու լինելուց…լավը թվալուց…..իբր գրավիչ զգալուց ……իբր աղջիկ զգալուց…….իբր…….իբր հանդիպում հա……..
Էսքան գրածս………մի խոսքով իմը չի էն ինչ եղավ էսօր…….ինչ պիտի լիներ վաղը… ու…….
Այսօր ընկերուհիս պատմում էր , թե ունի ուշադրության կարիք , տղայական ուշադրության …Բայց……մենք ատոմներ ենք…մենք նույնն եք զգում…կատակը կատակ, բայց երկուսս էլ աղջիկ ենք ու ……ես հասկացա , որ կյանքում կան մենակ մնալու ժամանակներ:ժամանակներ, երբ ինչքան էլ ցանկանաս քչփորես մենակությունդ , մեկ-մեկ զգաս ուշադրության կարիք միևնույն է…..այդ ժամանակներում քոնն է մենակությունը…
Հ.ԳԿյանքից պիտի պահեր վերցնես , ես գուցե հիմա հիասթափված եմ մի տղայից ,որը երբեք էլ աչքիս լույսը չի եղել , բայց …..հիասթափությունն էլ է պահպահ , երբսովորում ես , թե ինչը կարելի է մերժել …ու նույնիսկ հիասթափության ժամանակպետք չէ ափսոսալափսոսանքը անիմաստ տխրություն է …եթե պետք էր ուրեմնեղավուրեմն մի բան կար , որ պիտի հասկանայիր դրանից….
Իսկ այսօր ես հենց սա էլ հասկացա J