четверг, 29 сентября 2011 г.

Դեռահասկան խնդիրները մեր :)

Նա ուզում էր դառնալ ամբոխի հույսը, անհավատների հավատը , աղմուկների մեջ լռության ճիչը:

Նա մտնում էր սենյակ խիստ կոկիկ անդրավարտիքներով , ծուռ ժպիտով ու հայացով խռոված:

Նա ամենքի նման չլինելու համար խռովել էր ամենքից:

Նա հերոս էր ուզում լինել, իսկական հերոս:



Նրա խռովքները սահմանները չունեին ու դրա համար չափազանց հեռացավ ամենքից:

Երբ հեռու էր բոլորից ու վախ չուներ, քանզի մենակության մեջ էր, նա բարձրացավ…

Նա թշնամի տեսավ բոլոր նրանց մեջ , ովքեր փորձեցին իջեցնել իրեն:

Մի օր նա կցատկի ներքև և դեռ ավելի ներքև….կամ…..

Մենակության մեջ վեհացածների ճակատագիրը անորոշ է:



.

пятница, 24 июня 2011 г.

Երջաննման բաները իմ մեջ...իմ օրագրի մեջ....:)

Երջանիկ օրերի նշումներս

Մելանխոլիայիս երակներում հոսում է արյունը մենակության,
Արյունը հանկարծ լերդացավ ժպիտի անոթներում,
Եվ գույնը երջանկության առկայծեց աչերումս:


Ամռան ամենահավես պահերը երեկոներն են: Երբ զեփյուռը շոյում է դեմքդ ու վայելում: Վայելումս առաջացնում է ժպիտ ու ես հասկանում եմ ,որ իմ մեջ , ամենախորքումս սիրունությունն է աճում:


Այսօր ես առաջին անգամ իմ ձեռքով ձվածեղ պատրաստեցի: Պատրաստեցի ու կերա: Ես ինչ-որ պատրաստեցի ,որ օգնի ինձ սովածությունից: Դա ինձ համար Արարում էր...



Իսկ վերջում ես հոսող երգը ձեզ....հանգիստությունս ձեզ...:)

пятница, 17 июня 2011 г.

Էս էլ ես

Բոլոր բլոգերները իրենց առաջին գրառման մեջ գրում են իրենց մասին :Եվ քանի որ ես ինձ համարում եմ Չբլոգեր իմ տասներեքերորդ փոսթն եմ նվիրում ինձ :) Անկեղծ ասած ժամանակ առ ժամանակ ,երբ գրում եմ իմ մասին և հետո համեմատում այնքան տարբեր են : Էն ինչ-որ հիմա եմ գրում, ձևավորվել է իմ մեջ մի տարվա ընթացքում : Ես մեկն եմ ով մեկ սուսուփուս կնստի ու կմտածի ,և մեկն եմ նաև ով ինչ կուզի կանի : Այո, ես փոփոխական երեխա եմ: Ես մեկն եմ ով դպրոցը չի սիրում և ապագայում պատրաստվում է չգնալ , բայց դիպլոմ ստանալ: Այնուամենայնիվ սովորել ես շատ եմ սիրում : Շատ եմ սիրում նստել ու լսել էն մարդկանց որոնցից կարող եմ սովորել : Ես սիրում եմ սովորել ամեն ինչ ` լեզուներ, պատմություն , արվեստաբանություն , հավես երգեր լսել , ֆիլմեր նայել որակով , նիհարելու ձևեր ու տենց: Ես սիրում եմ բոլորին և կարևորում եմ,որ բոլորն էլ ինձ սիրեն...մի խոսքով ես գնում եմ , և քանի որ հաճախ եմ մտածում իմ մասին ես խոստանում եմ ,որ ''Իմ մասին'' շարքը բաղկացած կլինի մի քանի մասից :)))

среда, 25 мая 2011 г.

Մի շարք հնություններ....

Իմ տարիքում աղջիկները ….


Մեր տարիքում մենք սիրում ենք ծանոթանալ եղունգի լաքերի գույների հետ ,կյանքին նայել մեր արդեն պճնված ու <ԲԱՑՎԱԾ>աչքերի միջից: Մեր տարիքում մենք սիրում ենք հունիսում աշնան արևի ջերմությունը ուզել ու հիասթափվել:

Սիրում ենք մեր հնարած դժբախտ միայնակ դերի մեջ սուպեր-հերոս զգալ ու դեռ մի բան էլ չափչփել ուրիշների անհոգությունը:Մեր տարիքում սխալ ու ճիշտ ենք շոշափում ու այդ ընթացքում էլ ստեղծում մեր թշնամիներին և ստեղծագործում ենք նաև մեր իբր մոտիկներին:Մեր տարիքում մենք սիրում ենք խոսել վեհ գաղափարներից,անանձնական զգացմունքներից,բայց այնուամենայնիվ բոլոր ճանապարհները տանում են այն հարցին,թե էն տղեն ինչի էր երկար նայում:

Հ.Գ Մեր տարիքում ես սիրում եմ գրել իմ տարիքի մասին :Ճ


նեղ,խիստ,մեղմ ու…մի խոսքով անձնական 2

Թաղիր մտքերս` մութ ու անսեր . անցյալի սարդոստայնում,քաշիր,պեղիր ինձ այս սարդոստայնից ու տար: Անցյալիս անտեր դարձրու:Ու անցյալիս լույսը անջատելուց չմոռանաս պոկել խանդավառանքը սիրո ,որ քեզ տալու բաներ ունենամ:

Բեր ու թող մի անգամ էլ խելառության դողով ապրեմ,

Մի անգամ էլ հեռախոսիս էդքան կարևորեմ,

Մի անգամ էլ ինձ անտեր զգալու վախով ապրեմ,

Ու գնահատեմ գոյությունդ ինձ շնչահեղձող :




նեղ անձնական,մի քիչ նկարչական ,մի տեսակ իրա մասին մասին :Ճ 3

Էսօր կարդացիր վերջին գրածս ու ասեցիր որ պոետ եմ

Էսօր ես մի տեսակ զարմացած քեզ նայեցի

Դու որ աշխարհի տակ հեղինակ չմնաց,որ կարդաս

Դու որ պարտադիր չես հավանում քո կարդացածը

Էսօր ասում ես թե ես……

Դե ես էլ չմոռանալով որ պարտադիր պիտի քանդեմ էդ խորհրդավորությունը

Ու պարտադիր մի բան էլ ասելու համար

Ասեցի խանդից վառված բայց ոչ խանդավառված

Որ էն վերջին աղջկադ հավանել եմ

Ու ոնց եմ սիրրում որ դու իմ էդ արտահայտությունների վրա չես զարմանում

Որովհետև հենց քեզնից էլ սովորել եմ որ եթե նկարիչը նկարում է մեկին

Ինքը սկսում է սիրել մեկին

Իր մեջ սկսում է նկարել նենց ոնց կուզենար որ լիներ

Իր մեջ սկսում է իրենը դարձնել

Ու թեպետ ես էդ ամեն ինչը հասկանում եմ

Բայց էն որ ես հասուն չեմ չխանդելու համար

Երևում ա ամեն անգամ երբ քո նկարածների մեջ խորանալուց

Շրթունքներս արյունտում եմ կծմծելուց

Էն ժամանակ,մի ժամանակ

Երբ երջանիկ էի կանաչով,
Երբ սարերի օդով,
Ու օդի տված ազատությունով,
Ժամերս ինչ-որ օր էին դառնում:
Երբ ծիծաղում էի անբռնազբոսիկ,
Երբ անհաղորդ էի մարդկանց մերկ ստորությանը,
Երբ օրս օր չէր, այլ անհայտ տեղից շպրտված ապրելու պոռթկուն տենդ:
Մի ժամանակ, էն ժամանակ
ես ապրում էի:

понедельник, 16 мая 2011 г.

''Հայ երիտասարդություն'' շարքից

Չնայած էս վերջերս չեմ սիրում քննարկումներ, դատապարտումներ կամ էլ պաշպանություններ քյարթերի հետ կապված...Ուղղակի ինձ ես փօսթը ստիպեց գրել մի աղջիկ, ով իմ տարիքին է, արտաքինից շատ սիրուն և եթերային աղջիկ ա , լիքը պոզիտիվ բաներ կա իրա մեջ, բայց երբ երեկ իր հետ քայլում էր հրապարակով ու ինքը մի հատ քյարթուաթյան ներկայացուցչին ասեց ավելի ճիշտ գոռոց (այ, այստեղ կներեք,որ գրում եմ)"ՏԱՎԱՐ"
Ու սրանից հետո արդեն հարց ա ,թե ում մեջ ավելի շատ քյարթություն կա :

суббота, 7 мая 2011 г.

Բաներ ,որ ուզում եմ անել,որ մտքովս էս վերջերս ա անցել ....

1.ասենք նենց եմ ուզում ապրեմ,որ մարշուտկաներից ընդհանրապես չօգտվեմ:
2.ուզում եմ,որ ուղեղիս մեջ միանգամից մի քանի լեզու հայերեն ասած ` ներբեռնեմ :
3.Ուզում եմ,որ ,երբ ինչ-որ մեկը մենակ քայլի փոցոցով մարդիկ մոտենան հարցնեն , թե քո հետ ամեն ինչ նորմալ ա , ոնց ես?( էս գաղափարի համար շնորհակալություն Մարինայի և Լիլիթի մուլտակումբին)
4.Ուզում եմ ,որ օր գա ու ես մտածելով իմ առողջության մասին կոլայի չափ ու դեռ մի բան էլ ավել սիրեմ բնական հյութը:
5.Ուզում եմ գան օրեր ,որոնց ընթացքում ես ստիպված չլինեմ հազար անգամ տրամադրությունս փոխեմ:
6.Օրեր եմ ուզում ,որ նայեմ հայելու մեջ ու միշտ ասեմ, թե էս ինչ լավն եմ , էս ինչ լավն եմ :
7.Ուզում եմ վերջապես ինքս ինձ սիրեմ:
8.Համ էլ թող գա մի օր ,որ ես հասկանամ իմաստը, թե ինչի եմ բռնում ու սաղ կյանքս ինտերնետով պատմում :
ԱՄԵՆ...........