Իմ տարիքում աղջիկները ….
Մեր տարիքում մենք սիրում ենք ծանոթանալ եղունգի լաքերի գույների հետ ,կյանքին նայել մեր արդեն պճնված ու <ԲԱՑՎԱԾ>աչքերի միջից: Մեր տարիքում մենք սիրում ենք հունիսում աշնան արևի ջերմությունը ուզել ու հիասթափվել:
Սիրում ենք մեր հնարած դժբախտ միայնակ դերի մեջ սուպեր-հերոս զգալ ու դեռ մի բան էլ չափչփել ուրիշների անհոգությունը:Մեր տարիքում սխալ ու ճիշտ ենք շոշափում ու այդ ընթացքում էլ ստեղծում մեր թշնամիներին և ստեղծագործում ենք նաև մեր իբր մոտիկներին:Մեր տարիքում մենք սիրում ենք խոսել վեհ գաղափարներից,անանձնական զգացմունքներից,բայց այնուամենայնիվ բոլոր ճանապարհները տանում են այն հարցին,թե էն տղեն ինչի էր երկար նայում:
Հ.Գ Մեր տարիքում ես սիրում եմ գրել իմ տարիքի մասին :Ճ
նեղ,խիստ,մեղմ ու…մի խոսքով անձնական 2
Թաղիր մտքերս` մութ ու անսեր . անցյալի սարդոստայնում,քաշիր,պեղիր ինձ այս սարդոստայնից ու տար: Անցյալիս անտեր դարձրու:Ու անցյալիս լույսը անջատելուց չմոռանաս պոկել խանդավառանքը սիրո ,որ քեզ տալու բաներ ունենամ:
Բեր ու թող մի անգամ էլ խելառության դողով ապրեմ,
Մի անգամ էլ հեռախոսիս էդքան կարևորեմ,
Մի անգամ էլ ինձ անտեր զգալու վախով ապրեմ,
Ու գնահատեմ գոյությունդ ինձ շնչահեղձող :
նեղ անձնական,մի քիչ նկարչական ,մի տեսակ իրա մասին մասին :Ճ 3
Էսօր կարդացիր վերջին գրածս ու ասեցիր որ պոետ եմ
Էսօր ես մի տեսակ զարմացած քեզ նայեցի
Դու որ աշխարհի տակ հեղինակ չմնաց,որ կարդաս
Դու որ պարտադիր չես հավանում քո կարդացածը
Էսօր ասում ես թե ես……
Դե ես էլ չմոռանալով որ պարտադիր պիտի քանդեմ էդ խորհրդավորությունը
Ու պարտադիր մի բան էլ ասելու համար
Ասեցի խանդից վառված բայց ոչ խանդավառված
Որ էն վերջին աղջկադ հավանել եմ
Ու ոնց եմ սիրրում որ դու իմ էդ արտահայտությունների վրա չես զարմանում
Որովհետև հենց քեզնից էլ սովորել եմ որ եթե նկարիչը նկարում է մեկին
Ինքը սկսում է սիրել մեկին
Իր մեջ սկսում է նկարել նենց ոնց կուզենար որ լիներ
Իր մեջ սկսում է իրենը դարձնել
Ու թեպետ ես էդ ամեն ինչը հասկանում եմ
Բայց էն որ ես հասուն չեմ չխանդելու համար
Երևում ա ամեն անգամ երբ քո նկարածների մեջ խորանալուց
Շրթունքներս արյունտում եմ կծմծելուց
Комментариев нет:
Отправить комментарий