http://www.youtube.com/watch?v=hLsaAW8yC7M
Երգեր կան,որ լսելուց պիտի լինես ինքդ քո մեջ...մեղեդին շոշափում է քո բոլոր զգայարանները...գրգռում զգայարաններդ ու դու զգում ես ամեն նոտա, անգամ ,եթե չունես երաժշտական լսողություն և հեռու ես մեղեդիները քո մեջ կարդալուց: Երգը այս ստեղծում է հրաշքը այդ իմ մեջ : Այս ամենը կարող եք զգալ նաև դուք :) վայելեք :)
воскресенье, 24 апреля 2011 г.
Մի շաբաթ առաջ ազգիս լուսավորները ու ոչ այդքան լուսավորները հավաքվել էին հյուսիսայինում ու մանկական ամենբարի խաղերից էին խաղում : Իսկ էդ ամեն ինչի մասին հիմա եմ հիշում,որովհետև կարոտել եմ մարդկանց էդ պայծառությունը :Ասածս էն ա ,որ եկեք չսպասենք մի խումբ մարդիկ նստեն ,որոշեն ,որ հավաքվում ենք մի տեղ ու տենց բան անում , այլ ....Այ մարդ, ինչ պարտադիր ա 4հարյուր դրամ էլ ծախսեք փուչիկներ փչելու հեղուկից գնեք, տանը բնական պայմաններում էլ կարող եք սարքել ու խաղալ...հավատացեք,որ էդ խաղը հանգստացնում է բոլոր նյարդայիններին , ուրախացնում իմ նման ժամանակ առ ժամանակ էս աշխարհում մենակ զգոցողներից և նույնիսկ քրոջս ` ով էս կյանքից միայն գիտելիք է վերցրել մանկականություն է տալիս...մի խոսքով բարի եղեք :)
Подписаться на:
Сообщения (Atom)